Հասարակություն 

Victoria's Secret-ի «հրեշտակը» կնկարահանվի «Նինձա կրիաներ- 2» ֆիլմում

analitik.am

Բրազիլացի հայտնի թոփ մոդել, Victoria's Secret բրենդի «հրեշտակներից» մեկը համարվող Ալեսանդրա Ամբրոսիոն կնկարահանվի «Նինձա կրիաներ- 2» ֆիլմում, ինչը կլինի երկարոտն գեղեցկուհու առաջին դեբյուտը լիամետրաժ կինոնկարում:



Ինչպես նշում է korrespondent.net-ը, Ամբրոսիոյի խաղընկերը կլինի Ուիլ Արնեթը. նրանք կմարմնավորեն սիրահար զույգի:



Հայտնի է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016թ. հունիսի 3-ին: Դրա ռեժիսորն է Դեյվ Գրինը, իսկ պրոդյուսերը` Մայքլ Բեյը:



Աղբյուրը հավելում է, որ նախկինում Ալեսանդրա Ամբրոսիոն նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Խաղատուն Ռոյալ» (2006թ.) ֆիլմում:

Նույն շարքից