Հասարակություն 

Գերմանիայում աֆղան ներգաղթյալը կասկածվում է պաշտոնյայի դստեր բռնաբարության և սպանության մեջ

Գերմանիայիում ձերբակալել են 17-ամյա աֆղան ներգաղթյալի, ով կասկածվում է Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի դստեր բռնաբարության և սպանության մեջ, հայտնում է The Daily Telegraph-ը:

Եվրահանձնաժողովի պաշտոնյա Կլեմենս Լադենբուրգերի դստեր մարմինը հայտնաբեվել է հոկտեմբերին: Աղջկան բռնաբարել և սպանել են այն բանից հետո, երբ նա դուրս է եկել ուսանողական երեկույթից: Մարդասպանն իր զոհի մարմինը գցել է գետ:

Հիմա ոստիկանությունը փորձում է պարզել՝ ճանաչե՞լ է արդյոք Մարիա Լադենբուրգերն իր ենթադրյալ մարդասպանին և եղե՞լ է արդյոք սպանությունը պլանավորած:

 17-ամյա աֆղանի դատը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին:

Նույն շարքից