Հասարակություն 

Վրաերթ Կայզեր սուպերմարկետի մոտ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում` Կայզեր սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան (դեպքի վայրից բացակայում է) վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Ա. Ն.-ին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն ցուցաբերել առաջին օգնություն:

Ա. Ն.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Նույն շարքից