Հասարակություն 

Ցուկերբերգը ցույց է տվել Facebook-ի նոր շենքի լուսանկարը

analitik.am

Facebook սոցցանցի աշխատակազմը տեղափոխվել է նոր շենք, որը գտնվում է կալիֆորնիական Մենլո-պարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում։



Նրա խոսքով՝ իրենց նպատակն է թիմերի՝ միասին աշխատելու համար կատարյալ տեխնոլոգիական տարածքի ստեղծումը։ Աշխատանքային տարածքը մի վիթխարի սենյակ է, որտեղ կտեղավորվեն հազարավոր մարդիկ, սակայն կան նաև բացօթյա աշխատանքի հարմարություններ։ Շենքի տանիքին կա այգի։ Շինության ճարտարապետությունը պարզ է։ 



Ցուկերբերգը հետագայում խոստացել է նոր լուսանկարներ հրապարակել՝ ներկայումս բավարարվելով վերևից արված մեկ լուսանկարով։

Նույն շարքից