Հասարակություն 

General Motors-ն ընդունել է տեխնիկական թերության պատճառով 77 մահվան դեպքը

analitik.am

Ամերիկյան General Motors ընկերության ավտոմեքենաների գործարկման համակարգում թերության պատճառով առաջացած ավտովթարների հետևանքով մահացել է առնվազն 77 մարդ: Այդ մասին են վկայում տուժածների փոխհատուցման վճարման ընկերության հիմնադրամի կայքում հրապարակված տվյալները, հաղորդում է interfax.ru-ն:

 

 

Բացի այդ, ավելի քան 140 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

 


Հիմնադրամի ղեկավար Քենեթ Ֆայնբերգի խոսքով՝ անցած տարվա օգոստոսից ստացվել է մահվան առնչությամբ փոխհատուցման 475 և վնասվածքների առնչությամբ փոխհատուցման ավելի քան 4, 3 հազար պահանջ: Մինչ այժմ համոզիչ է ճանաչվել 218 դիմում:

 


Այժմ պարզվում է փոխհատուցումների վճարումների անհրաժեշտությունը 89 մարդու և ավելի քան 1,17 հազար վնասվածքների փաստի առնչությամբ: AFP գործակալության տվյալներով՝ ամերիկյան կորպորացիան վճարում է առնվազն 1-ական միլիոն դոլարի փոխհատուցում յուրաքանչյուր մահացածի համար:

 


GM-ն տեղյակ է եղել Chevrolet Cobalts-ի և մի քանի այլ մեքենաների գործի դրման համակարգում առկա թերության մասին ավելի քան 10 տարի, սակայն հետ չի կանչել այդ ավտոմեքենաներն ընդհուպ մինչև 2014 թվականի փետրվար: Թերության պատճառով շարժիչն ինքնուրույն անջատվել է, ինչի հետևանքով ավտոմեքենան հանկարծակի կանգ է առել: Բացի այդ, անջատվել են նաև անվտանգության բարձիկների սենսորները:

Նույն շարքից