Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունելու է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմին, ով Ռուսաստան է մեկնում աշխատանքային այցով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Պուտինը Թուրքիայի վարչապետի հետ քննարկելու է հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցությանը, այդ թվում նաև կարևորագույն նախագծերի իրագործմանը: