Հասարակություն 

Այսօր Էյֆելյան աշտարակի բացման 126-ամյակին է

analitik.am

Էյֆելյան աշտարակն ավելի քան 4 տասնամյակ եղել է ամենաբարձր ձեռակերտ կառույցն աշխարհում, մինչ 1930 թվականին Նյու Յորքում Chrysler-ի շենքի ի հայտ գալը։



Աշտարակը բացվել է 1889 թվականի մարտի 31-ին։ Աշտարակի բացման 126-ամյակի առիթով Google ընկերությունը դուդլ է պատրաստել։



Ինժեներ Գուստավ Էյֆելի պատվին անվանակոչված աշտարակի շինարարությունը սկսվել էր 1887 թվականի հունվարի 28-ին։ Չնայած վաղ փուլում բողոքի ակցիաներին՝ կառույցը դարձավ ավելին, քան աշտարակը, վերածվելով Փարիզի խորհրդանիշի։

Նույն շարքից