Հասարակություն 

Հայտնի է դարձել Թուրքիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման պատճառը

analitik.am

Թուրքական էներգամատակարարող պետական ընկերությունը պարզել է երկրի մի շարք քաղաքներում էներգամատակարարման խափանման պատճառը:

 


Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ էլեկտրաէներգիան անջատվել է երկիր ներմուծվող էլեկտրաէներգիայի հիմնական գծի խափանման պատճառով:

 


Ներկայում վթարը վերականգնելուն ուղղված աշխատանքներ են իրականացվում:

 


Որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:

 


Հիշեցնենք, որ այսօր՝ տեղի ժամանակով 10:36-ին, խափանվել էր Թուրքիայի մի շարք մեծ քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի էներգամատակարարումը:

 


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նշել էր, որ ի թիվս այլ վարկածների՝ քննարկվում է նաև ահաբեկչության տարբերակը:

Նույն շարքից