Քաղաքական 

Էրդողանը վավերացրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսքի» համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսքի» շինարարության մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը: Այս մասին հայտնում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքը:

Որոշումը դեկտեմբերի 6-ին հրապարակվել է Resmi Gazete-ում  և մտել ուժի մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը վերոնշյալ համաձայնագիրը վավերացրել էր դեկտեմբերի 2-ին և ուղարկել նախագահի հաստատմանը:

Նույն շարքից