Նյու Յորքի իշխանությունները մտադիր են դաշնային կառավարությունից ստանալ այն միջոցները, որոնք ծախսել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հավելելով, որ խոսվում է 35 միլիոն դոլարի մասին:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն հարցն արդեն քննարկել է ԱՄՆ ֆինանսների նախարարի թեկնածու Սթիվեն Մնուչինի հետ:
Դե Բլազիոն կարծում է, որ պահանջվող գումարը բավարար է մինչև հոնվարի 20-ը՝ Թրամի ինաուգուրացիան, վերջինիս անվտանգությունն ապահովելու համար:
Հարկ է նշել, որ Նյու Յորքի իշխանություններն ապահովում են նաև Թրամփի ընտանիքի անվտանգությունը, քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահի ընտանիքը դեռ չի տեղափոխվում Սպիտակ տուն: