Առողջապահություն Հասարակություն 

Համագործակցության երկու համաձայնագիր է կնքվել

Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում էր գտնվում «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Միրիջանյանի գլխավորած պատվիրակությունը: Աշխատանքային հանդիպումների ժամանակ ներկայացվել է հոգեբուժության ոլորտում երկու երկրի կուտակած փորձը, առկա խնդիրները, անելիքները: Պատվիրակներն այցելել են Թբիլիսիի հոգեբուժական կենտրոններ, ծանոթացել պայմաններին, բուժման մեթոդներին:

Արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կենտրոնը համագործակցության երկու համաձայնագիր է կնքել Վրաստանի «Հոգեկան առողջության» և «Բռնությունների, կտտանքների զոհերի և սթրեսի ենթարկվածների «Էմպաթիա» վերականգնողական հոգեբանական օգնության կենտրոնների հետ:

Նույն շարքից