Հասարակություն 

Զինծառայության մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ անցկացրեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը եւ նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո, ինչպես նաեւ ուսման ծախսերի փոխհատուցման ինստիտուտը փոխարինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով սահմանված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար տուժանքի ինստիտուտով:

Ինչպես երեկ ներկայացրեց հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, կարգավորման նպատակն օրենսդրական բացի լրացումն է եւ զինվորական ծառայությունից խուսափողների համար սողանցքների փակումը:

Նույն շարքից