Time ամսագիրն իր կայքում հրապարակել է «Տարվա մարդ» կոչման հավակնորդների անունները:
Ցուցակում հայտնվել են քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարարներ, մարզիկներ, հասարակական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ:
Այս անգամ «Տարվա մարդ» կարող են ճանաչվել Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Դոնալդ Թրամփը, Հիլարի Քլինթոնը, Նարենդրա Մոդին, Մարկ Ցուկերբերգը, Բեյոնսեն և այն մարդիկ, ովքեր բացահայտեցին Ֆլինտ քաղաքում ջրի թունավորման փաստը:
Ավելի վաղ ամսագիրը հրապարակել էր ընթերցողների վարկածով «Տարվա մարդու» անունը: Խոսքը վերաբերում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: