Կողոպուտի դեպքով գործի դատավարության ժամանակ Մոսկվայում մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ դատավարության ժամանակ փաստաբանը վատ է զգացել, բժիշկները փորձել են օգնել նրան, սակայն վերջիններիս ջանքերը զուր են անցել:
66-ամյա Սիմոն Ծատուրյանը, ով իր կարիերայի ընթացքում մասնակցել է մի շարք աղմկահարույց գործերի, մահացել է սրտի հետ ունեցոծ խնդիրների պատճառով: