Հասարակություն 

Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա – Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը տեղեկացնում  են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները  շարունակվում են։

Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։

Նույն շարքից