Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Opel» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով գլորվելով դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. տուժածներ չկան. ավտոմեքենաները ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «Dodge Grant Caravan» մակնիշի YFY-052 պետհամարանիշի (վարորդ Ս. Բ. 1956 թ. ծնված) ավտոմեքենան (5 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլսյանը. առկա է կողաշրջվելու վտանգ:
Փրկարաները «Dodge Grant Caravan» ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչպես նաև դեպքի վայրում ձյան շերտի արգելափակումից դուրս են բերել երկու մարդատար ավտոմեքենա: