Հասարակություն 

15 միլիոն մեկ տարվա մեջ. Forbes-ը հրապարակել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի անունները

Forbes ամսագրի վարկածով շվեդ բլոգեր PewDiePie-ը երկրորդ անգամ ճանաչվել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող աստղ:

Ամսագրի տեղեկություններով, վերջինս մեկ տարվա ընթացքում վաստակել է 15 միլիոն  դոլար: Անցած տարի նույն բլոգերը վաստակել էր 12 միլիոն:

Այս տարվա ցուցակի երկրորդ հորիզոնականում բլոգեր և կատակերգու Ռոման Էտվուդն է, ով վաստակել է 8 միլիոն դոլար՝ 70 տոկոսով գերազանցելով իր նախորդ տարվա ցուցանիշը:

Եռյակը եզրափակում է 28-ամյա բլոգեր Լիլի Սինգհը: Նա հայտնի է որպես կատակերգու, դերասանուհի և ռեփեր:

Նույն շարքից