Հասարակություն 

Լոռիում և Տավուշում տեղ-տեղ մառախուղ է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապրիլի 1-ին ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:



Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում և Տավուշի մարզում թույլ մառախուղ է:



Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից