Հասարակություն 

Շարունակվում է ծառերի էտը և ձևավորումը

Երևանի վարչական շրջաններում շարունակվում են նոյեմբերի 1-ին մեկնարկած ծառերի էտի և ձևավորման աշխատանքները: Գործընթացն իրականացնում են 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունները: Էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից հատվածներում, այնպես էլ բակային տարածքներում: Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Էտված ճյուղերը որպես վառելափայտ տրամադրվում են սոցիալապես անապահով ընտանիքներին:

Աշխատանքներն ընթանում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների համապատասխան մասնագետների վերահսկողությամբ։ Այս փուլում նախատեսվում է ձևավորել շուրջ 12 000 ծառ:

Նույն շարքից