Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժինը Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ կազմակերպել էին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված սպարտակիադիայի շախմատի առաջնություն` Կենտրոն վարչական շրջանի դպրոցական թիմերի միջև:
Մինչ մրցաշարի մեկնարկը պատանի շախմատիստները ծաղիկներ են խոնարհել միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշակոթողին:
Դպրոցականների միջև շախմատային պարտիաների մրցավարությունն իրականացրել են Շախմատի տան արհեստավարժ մրցավարները: Միավորների հաշվարկից և մրցաշարի ամփոփումից հետո 1-ին տեղը զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանի հ. 71 դպրոցի թիմը, 2-րդը հ. 20 դպրոցի թիմն է եղել, եռյակը եզրափակել է հ. 4 դպրոցի թիմը,իսկ 4-րդ տեղը գրավել է հ. 24 դպրոցի թիմը: Մրցանակային եռյակի և 4-րդ տեղը գրաված դպրոցների թիմերն արժանացել են Շախմատի տան ղեկավարության պարգևներին: