Պակիստանում ուղևորատար օդանավ է կործանվել, փաստը հաստատել են այդ երկրի իշխանությունները: Այս մասին հայտնում է Radio Pakistan-ը:
Օդանավում եղել է 42 մարդ, այդ թվում նաև հայտնի երգիչ Ջոնայիդ Ջամշեդը, ով ընդգրկված է աշխարհի 500 ամենահայտնի մուսուլմանների ցանկում:
Նախնական տեղեկություններով, օդանավը վթարի է ենթարկվել շարժիչի խափանման պատճառով: