Հասարակություն 

Պուտինի նոր օդանավը շքեղությամբ կգերազանցի արաբ շեյխերի օդանավերին

Վերջերս արտասահմանյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ռուսաստանի նախագահը որոշել է նոր նախագահական օդանավ ձեռք բերել։ Novate.ru-ն ներկայացրել է լուսանկարներ, ըստ որոնց՝ կարելի է դատել, որ նախագահական օդանավը շատ շքեղ է՝ հարմարավետ ննջասենյակ, ժամանակակից տեխնիկայով խոհանոց և նույնիսկ մարզասրահ։



Հստակեցվում է, որ ավիապարկը կթարմացվի միանգամից երկու օդանավով։ Դրանցից մեկը կկառուցվի Իլ 96-300 «Սալոն» օդանավի հիման վրա, երկրորդը կլինի Իլ-96-300-Պու (Մ1) մոդիֆիկացիա։ Մեկ օդանավի արժեքը գնահատվում է մոտ 86 մլն դոլար։



Օդանավում նախագահը կարող է ցանկացած մակարդակի բանակցություններ վարել՝ ոսկուց և ծառերի էլիտար տեսակներից պատրաստված սեղան, փափուկ կահույք՝ սպիտակ կաշվով և ռուսական գերբով։



Պատերը կզարդարեն ռուս նկարիչների նկարները։



Նոր նախագահական օդանավը կդառնա ամենաշքեղ օդանավերից մեկը, որ երբևէ երկինք է բարձրացել, և իրապես կմրցակցի արաբ շեյխերի օդանավերի հետ։



Комната для переговоров.

 

 

Стол, инкрустированный золотом.

 

 

Спальня в президентском авиалайнере.

 

 

Тренажерный зал.

 

 

Уголок для приватных бесед.

 

 

... и здесь же удобный диван.

 

 

Прихожая с диваном для охранников.

 

 

Кухня в президентском самолёте.

 

 

Санузел президентского лайнера.

Նույն շարքից