Հասարակություն 

Պարզվում է՝ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Պարզվում է՝  ՀՀԿ-ին անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում եւ նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որեւէ լումա չեն ներդրել կուսակցությունում: «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրել է Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյան:

«Ժողովուրդ»-ին չհաջողվել է պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Ուշագրավն այն էր, որ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից