Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.48-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի 08 vv 018 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ք.) ավտոմեքենան: