Գերմանական McDonald`s-ում մատուցողներ կհայտնվեն։ Սա նորարարություններից մեկն է, որոնք ընկերությունը ներմուծում է եկամտի անկումը կանգնեցելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը՝ հղում անելով երկրում ընկերության ստորաբաժանման ղեկավարությանը։
Նախկինում նման ծառայություն էր հայտնվել Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Ընկերությունը նախատեսում է նաև գործարկել առաքման ծառայություն։
Հունվարին կորպորացիան ներկայացրել էր տարեկան հաշվետվություն, համաձայն որի՝ տարեկան զուտ շահույթը ընկել է 15 տոկոսով՝ հասնելով 4.76 մլրդ դոլարի։