Բացի այդ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների միջոցառումներն իրականացնելու նպատակով 2014-2016թթ. Հիմնադրամին դրամաշնորհի պայմանագրերով հատկացված ընդհանուր 241.548.500 դրամ գումարի օգտագործման վերաբերյալ կազմված հաշվետվություններում Հիմնադրամի աշխատակիցները ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացրել են աշխատանքներ որպես ամբողջությամբ պետական միջոցների հաշվին իրականացված, ստացել են դրական եզրակացություն, և արդյունքում կատարված աշխատանքների դիմաց ընդհանուր 241.548.500 դրամ գումարը փաստացի վճարվել է ՀՀ պետական բյուջեից, այն դեպքում, երբ աշխատանքների գերակշիռ մասն իրականացված են եղել Վարկային ծրագրի միջոցներով:
Այսպիսով, նկատի ունենալով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մասին, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: