Time-ի կողմից «Տարվա մարդ» ճանաչված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ամսագրի հետ զրույցի ժամանակ գովեստի խոսքեր է ասել Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի հասցեին:
«Կարող եմ ասել, որ Օբաման ինձ դուր է եկել, կարծում եմ՝ ես էլ նրան: Երևի թե դա նրան զարմացրել է»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ Սպիտակ տանն իր և Օբամայի հանդիպումը հիանալի է անցել և նշելով, որ Օբամայի հետ ևս մի քանի անգամ զրուցել է հեռախոսով:
Միևնույն ժամանակ Թրամփը խոստովանել է, որ մի շարք հարցերում տարաձայնություններ ունի Օբամայի հետ: