Ինչպես նշում է AdMe.ru-ն, ճապոնացի դիզայներ ու նկարիչ Ակիհիրո Միզուշին, հուրախություն փոքրիկների և, ինչու չէ, նաև` մեծերի, որոշել է միավորել այդ 2 մանկական հաճույքն ու ստեղծել շոկոլադե Lego:
Շոկոլադե դետալները պատրաստվում են հատուկ ձևով ու ընդօրինակում իրական խորանարդիկների յուրաքանչյուր մաս: Քաղցր Lego-ները պատրաստված են շոկոլադի ամենատարբեր տեսակներից ու բազմագույն են:
Հետաքրքրական է, որ «բկլիկություն» չանելու դեպքում դրանցով իրոք հնարավոր է տարբեր ֆիգուրներ պատրաստել:







