Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրենք է ստորագրել՝ վավերացնելով Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների դեկլարացիան: Փաստաթուղթը հրապարակվել է այդ երկրի ղեկավարի պաշտոնական կայքում:
Դեկլարացիան ընդունվել էր օգոստոսի 8-ին Բաքվում տեղի ունեցած Ալիև-Ռոհանի-Պուտին եռակողմ հանդիպման ժամանակ:
Փաստաթղթում խոսվում է իրավահավասար և փոխշահավետ համագործակցության զարգացման և բոլոր ոլորտներում քաղաքական երկխոսության խորացման մասին:
Դեկլարացիայում նաև արձանագրվում է, որ կողմերը պատրաստ են վճռականորեն պայքարել ահաբեկչության, զենքի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի դեմ:
Կողմերը նշել են, որ պատրաստ են զարգացնել համագործակցությունը մշակույթի, տուրզիմի, բիզնեսի ոլորտներում: