Սիրիական Հմեյմիմ ռուսական ավիաբազայի պահպանության գործին ներգրավվելու են Չեչնիայում տեղակայված «Արևելք» և «Արևմուտք» գումարտակների հատուկջոկատայինները: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հատուկջոկատայինները Սիրիա գնալու մասին տեղեկացվել են այս տարի նոյեմբերին: Նրանց արդեն տրամադրվել են տարբերիչ նշաններ:
Հատուկջոկատայինները Սիրիայում պետք է ծառայության անցնեն արդեն դեկտեմբերից: