Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ելույթ ունենալով երեկ լրագրող Վահե Մակարյանի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին, ասաց, թե ցավում է, որ տեղի ունեցած միջադեպից հետո ոչ դրական գնահատականներ են տրվել խորհրդարանին:
Հակոբյանը ներողություն խնդրեց խորհրդարանից, սակայն ոչ լրագրողից, ում կրկին մեղադրեց խուլիգանության մեջ՝ պնդելով, իբր փորձել է կանխել վերջինիս հետագա գործողությունները: