Սինգապուրյան Evolve ընկերության սեփականատեր Չաթրի Սիթոյդթոնը 500 հազար դոլար է ծախսել Մալդիվներում իր 100 աշատակիցների հանգիստն ապահովելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Գործարարը որոշել է իր աշխատակիցներին նման անակնկալ մատուցել լավ աշատանքի համար: Նշվում է, որ այս տարի վերոնշյալ ընկերության եկամուտը 2015 թվականի համեմատությամբ աճել է 30 տոկոսով, ինչը հենց լավ աշխատանքի արդյունք է:
Սիթոյդթոնը հոգացել է բոլոր ծախսերը՝ սկսած տեղափոխությունից մինչև հյուրանոցային վճարներ: Թե քանի օր է տևել աշխատակիցների հանգիստը, չի հայտնվում: