Հասարակություն 

Մարզպետի եղբոր մեքենայի վրա ծաղիկներ դրած անձին տարել են նյարդահոգեբանական կլինիկա. Armtimes.com

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Armtimes.com-ին տեղեկացրել են, որ պարզվել է՝ ով է ծաղիկներ, սրբապատկեր եւ պայուսակ դրել Արագածոտնի մարզպետի եղբոր մեքենայի վրա:



Առավոտից մարզպետին, ոստիկաններին, փրկարարներին իրար խառնած անձը նույն շենքի բնակիչ է, որն ըստ ոստիկանության՝ հոգեկան խնդիրներ ունի:



Նա տեղափոխվել է Նյարդահոգեբանական կլինիկա:

Նույն շարքից