Հասարակություն 

Աստրիդ Լինդգրենի անվան միջազգային գրական մրցանակն հանձնվել է PRAESA կազմակերպությանը

Աստրիդ Լինդգրենի անվան միջազգային գրական մրցանակն այս տարի հանձնվել է հարավաֆրիկյան PRAESA կազմակերպությանը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով միջազգային ժյուրիի նախագահ Բուել Վեստինին։


 

PRAESA-ն նախագծի կրճատ անվանումն է, այն զբաղվում է այլընտրանքային կրթության ուսումնասիրությամբ։ 1992-ին նախագիծը վերաճել է կազմակերպության, որն օգնում է երեխաներին սովորել կարդալ և չմոռանալ մայրենի լեզուն։ Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է գիտնականների և կամավորների հետ։ PRAESA-ի ակտիվիստների շնորհիվ երկրում հրատարակվել են մի շարք գրքեր ամենատարբեր լեզուներով, որոնցով խոսում են Հարավային Աֆրիկայում։

 


2015-ի մրցանակին հավակնում էր 197 թեկնածու՝ 61 երկրից, այդ թվում՝ մանկագիրներ, նկարազարդողներ և երեխաների հետ աշխատող կազմակերպություններ։

 


Աստրիդ Լինդգրենի անվան միջազգային մրցանակը հիմնվել է Շվեդիայի կառավարության կողմից 2002-ին՝ հայտնի գրողի մահից հետո։ Մրցանակի նպատակն է նպաստել մանկական և պատանեկան գրականության զարգացմանը։ Դրամական պարգևատրումը կազմում է 700.000 ԱՄՆ դոլար։

Նույն շարքից