Հասարակություն 

Թրամփը կլինի Շվարցենեգերի շոուի պրոդյուսերը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կդառան NBC-ով հեռարձակվող The Celebrity Apprentice շոուի գործադիր պրոդյուսերը: Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնել է Variety ամսագիրը:

Այս նշանակումն արդեն հաստատել է Metro-Goldwyn-Mayer Pictures-ի պաշտոնական ներկայացուցիչը: Թե ինչ պարտավորություններ կունենա նախագահը, չի հայտնվում: Սակայն հայտնի է, որ մեկ եթերի համար միլիարդատեր նախագահը կստանա 100 հազար դոլար:

Հավելենք, որ Թրամփը 2005-15 թվականներին The Celebrity Apprentice-ի հաղորդավարն է, իսկ երբ սկսեց պայքարը նախագահական աթոռի համար, ստիպված էր հեռանալ՝ իր տեղը զիջելով Առնոլդ Շվարցենեգերին:

Նույն շարքից