Քաղաքական 

Օբաման թույլ է տվել զենք տրամադրել Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է համարել սահմանափակումները, որոնք կան Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների դաշնակիցներին զենք տրամադրելու հարցում: Այս մասին ասված է Սպիատկ տան տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ կարևորվել է այն օպերացիաները, որոնք Սիրիայում իրականացվում են ահաբեկչության դեմ և նշվում է, որ դրանք լուրջ նշանակություն ունեն ԱՄՆ-ի ազգային անվտնագության համար:

ԱՄՆ-ի պետքարտուղարը և պաշտպանության նախարարը դեռ չեն կարող օգտվել այս որոշումից, քանի որ պետք է ստանան կոնգրեսի համաձայնությունը:

Հարկ է նշել, որ ավելի վաղ պետքարտուղարությունը դեմ էր արտահայտվել սիրիական ընդդիմությանը զենք տրամադրելուն:

Նույն շարքից