Հասարակություն 

Կառավարությունը կքննարկի մեռելոց հիշատակաց օրերը ոչ աշխատանքային դարձնելու որոշման նախագիծը

Կառավարությունը  2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը  տեղափոխում է   2015 թվականի ապրիլի 11-ի  շաբաթ օր` հիմք ընդունելով «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը:

 

 

Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 5-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Նույն շարքից