Հասարակություն 

Independent-ը Լեստերի համալսարանը «վերանվանել է» ի պատիվ Ռիչարդ 3-րդի

Բրիտանական Independent-ը Լեստերի համալսարանը «վերանվանել է» ի պատիվ Ռիչարդ 3-րդի: Այս մասին գրում է պարբերականն իր ապրիլմեկյան համարում:



Նշվում է, որ համալսարանը ցանկանում է փոխել անվանումը, որպեսզի գումար վաստակի հայտնի միապետի ոսկորների հաշվին:



Հաջորդ ամիս համալսարանի սենատը, իբր, պետք է վերանվանման հարցով բանավեճեր անցկացնի, իսկ 2016թ. սեպտեմբերից բուհը կարող է դառնալ Ռիչարդի անվան համալսարան:

Նույն շարքից