Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Աբդիլդաևը անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային հարցերին

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է բարձրաստիճան այցլեությունների կազմակերպումը, տարբեր գերտեսչությունների, գործարար շրջանակների միջև կապերի հաստատումը։

Նախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցերին, նախարարական խորհրդին քննարկվելիք խնդիրներին։

Հանդիպման օրակարգում էր միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Աբդիլդաևը անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային հարցերին։

Նույն շարքից