Մոդելավորող Կառլ Լագերֆելդի Շուպետ մականունով կատուն 2014-ին 3 մլն եվրո է վաստակել, այդ մասին դիզայները պատմել է The New York Magazine-ին տված հարցազրույցում։
Ինչպես փոխանցում է Лента-ն՝ Շուպետը մասնակցել է 2 գովազդային արշավի՝ Opel Corsa ավտոմեքենայի և ճապոնական Shu Uemura կոսմետիկ բրենդի։
Լագերֆելդի խոսքով՝ նա թույլ չի տվել իր կենդանուն նկարահանվել մթերքների և իրերի գովազդում։ «Նա բացառիկ է։ Ինչպես մարդը։ Սակայն լավ է, որ լռում է»,- նշել է դիզայները։
Նա նաև պատմել է, որ իր կատուն ատում է այլ կենդանիների և երեխաների։ Դիզայները նշել է, որ իր կատուն աշխարհի կենտրոնն է, իսկ նրա խաղերում և շարժումներում «ինչ-որ անմոռանալի բան կա»։