Billboard ամսագիրը Մադոնային ճանաչել է «Տարվա կին»: Ամերիկուհին մրցանակը ստացել է դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայացած Billboard Women in Music ամենամյա միջոցառման ժամանակ:
Իր խոսքում Մադոնան նախ շնորհակալություն է հայտնել, ապա խոսել վերջին տարիներին կյանքից հեռացած հայտնիների մասին. «Կարծում եմ՝ այսքան ժամանակ իմ արած քայլերից ամենավիճելին այն է, որ ես դեռ կամ: Մայքլը գնաց, Թուփակը գնաց, Փրինցը գնաց, Ուիթնին գնաց, Էմի Ուայնհաոսը գնաց, Դևիդ Բոուին գնաց, իսկ ես մնացի: Ես երջանիների թվում եմ և ամեն օր աղոթում եմ»,-ասել է նա: