Բրիտանացի զույգը EuroMillions վիճակախաղով արդեն երկրորդ անգամ 1 միլիոն ֆունտ ստերլինգ է շահել, գրում է The Daily Express-ը՝ հավելելով, որ սա ապրիլմեկյան կատակ չէ։
Լինքոլնշիրի Սքանթորփ քաղաքից զույգը շահել է գումարն ուրբաթ օրը՝ իրենց նախորդ շահումից մոտ երկու տարի անց: Նրանք նաև բոնուսային մրցանակ կտանան՝ Jaguar մեքենայի տեսքով։
Նրանք առաջին մարդիկ են, որ 1 միլիոն ֆունտ ստերլինգ են շահում արդեն երկրորդ անգամ, և պետք է իրենց ինքնությունը բացահայտեն չորեքշաբթի օրը:
«Սա արտասովոր իրավիճակ է, երբ մեկն այնքան հաջողակ է, որ երկրորդ անգամ է շահում: Մենք տեսնում ենք հաղթողների, ովքեր մեկ անգամ են շահում և ցնցված են լինում»,- ասել է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղն անցկացնող Camelot-ի խոսնակը: