Ռուս հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաևան կդառնա մարզիկների մասին նոր հայրենասիրական ֆիլմի գլխավոր հերոսուհի։ Ֆիլմում կպատմվի նաև այլ մարզիկների՝ Սվետլանա Խորկինայի, Ալեքսանդր Կարելինի և Ալեքսանդր Պոպովի մասին, գրում է ДНИ.ru-ն։
Ֆիլմի հեղինակների համար ամենամեծ դժվարությունը կապված է Կաբաևայի կերպարի հետ. ռեժիսորը չի կարողանում գտնել դերասանուհի՝ նրան մարմնավորելու համար։
Ռուս մարզիկների մասին ֆիլմը կրում է «Չեմպիոնները. 4 տարերք» աշխատանքային անվանումը։ Որոշ տվյալներով՝ ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Աքսենենկոն։
Կարելինի դերը կկատարի Ֆյոդոր Բոնդարչուկի որդին՝ Սերգեյը։ Պոպովին կմարմնավորի Եվգենի Պրոնինը։ Իսկ ահա Կաբաևայի և Խորկինայի դերակատարների ընտրությունը շարունակվում է։ Չի բացառվում, որ Կաբաևան անձամբ կկատարի իր դերը։