Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 39-ի, այս մասին հայտնում է Hürriyet-ը: Զոհերից 30-ը ոստիկան են, 8-ը՝ քաղաքացիական անձիք, իսկ մեկի ինքնությունը հայտնի չ: Ավելի վաղ հայտնվում էր 38 զոհի մասին:
Երկրի առողջապահության նախարարության հայտնած տեղեկություններով, ահաբեկչությունից տուժել է 155 մարդ:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտ, դրա պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներն» կազմակերպությունը:
Թուրքիայի իշխանությունները երկրում սուգ են հայտարարել: