Ինչպես հաղորդում է ВВС գործակալությունը, Լոս-Անջելեսի իր առանձնատանը հայտնաբերվել է ամերիկյան հայտնի նավթային մագնատ ու միլիարդատեր Getty Oil ընկերության սեփականատեր Էնդրյու Հեթիի դին:
Մահվան պատճառը դեռեւս հստակեցված չէ, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:
Ոստիկանության աղբյուրը տղաեկացրել է, որ միլիարդատերի մարմինը գտնվել է լողասենյակում, մարմնի վրա հայտնաբերվել են ծանր իրով հասցված հարվածների հետքեր:
Ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Սմիթը հայտնել է, որ դեռեւս վաղ է որեւէ հետեւություն անելու համար: Միլիարդատերի մահվան մասին տեղեկացրել է նրա գործավարուհին, ով այժմ համագործակցում է իրավապահների հետ:
Մահացած մլիարդատերի պապը որոշ ժամանակ համարվում էր ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից, իսկ հայրը՝ ամերիկյան ամենահարուստ մարդկանց ցանկում էր: