Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծն ընդգրկվել է ՀՀ Կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում: Ըստ Կառավարության պաշտոնական կայքի՝ որոշման նախագծի համաձայն` Հարությունյանը Կոտայքի մարզպետի պաշտոնից կազատվի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Հարությունյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2014 թվականի մայիսի 8-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը: