Միացյալ Նահանգների արևմտյան հատվածում երաշտի պատճառով Կոլորադո գետի ջրային ավազանը զգալիորեն կրճատվել է, գրում է The Daily Mail-ը:
Արիզոնա և Յուտա նահանգների սահմանին գտնվող Փաուել ջրամբարը դատարկվել է 45 տոկոսով, և ջրի պակասի հետևանքով այժմ հետաքրքիր տեսարան է երևում քարե ձևավորումներին նայելիս:
Ջրամբարը վերջին երաշտի ժամանակ կորցրել է 4,4 տրիլիոն գալոն ջուր:








