Քաղաքական 

Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.  «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ի ներսում վերջին դրամատիկ փոփոխություններից հետո, Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է սպասվում, որն արտահայտվելու է նաեւ այս որոշմամբ։

Հայտնի է, որ 1999 թվականից իշխանական ուժի գրեթե բոլոր ընտրությունների շտաբի պետը եղել է Հովիկ Աբրահամյանը։

 Մինչեւ դեկտեմբերի 20-ը Սերժ Սարգսյանը կուսակիցների նեղ շրջանակի համար կհստակեցնի նախընտրական ցուցակում Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի ու Տարոն Մարգարյանի տեղերը։

Հայտնի է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից