Լոնդոնում 315 հազար դոլարանոց Ferrari-ի մասնակցությամբ վթարից հետո առնվազն 7 մարդ է հոսպիտալացվել: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, բոլոր հոսպիտալացվածները 16 տարեկան դեռահասներ են:
Թանկարժեք ավտոմեքենայի վարորդը փախուստի չի դիմել, նրա ինքնությունը չի հայտնվում: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանք տարբեր աստիճանի կոտրվածքներ են ստացել: