Հասարակություն 

Մոլորակի ամենատարեց բնակչուհին Օբամային հրավիրել է իր ծննդյան 117-ամյակին

ԱՄՆ Արկանզաս նահանգից Գերթրուդ Ուիվերը, ով նախօրեին դարձել է աշխարհի ամենատարեց բնակչուհին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է իր ծննդյան օրվա երեկույթին, որը կայանալու է հուլիսի 4-ին։ Այդ օրը կլրանա նրա 117-ամյակը, գրում է Газета-ն։

 


Երկարակյաց կինն ունի մեկ երազանք՝ նշել իր ծննդյան օրը նախագահ Օբամայի հետ։

 


«Նա իսկապես ցանկանում է հանդիպել նախագահի հետ։ Նա 2 անգամ քվեարկել է Օբամայի օգտին, և դա պարզապես նրա երազանքն է»,- ասել է Քեթի Լենգլին՝ վերականգնողական կենտրոնի ադմինիստրատորը, որտեղ ապրում է Ուիվերը։

 


Կենտրոնի աշխատակցուհին նշել է, որ նախորդ տարի Օբամային արդեն ուղարկվել է հրավեր։ Այս տարի կրկին կուղարկվի։

Նույն շարքից